Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ

Շուշիին նվիրաբերվել է աղբահանման երկու մեքենա, նստարաններ և աղբամաններ
16.03.2013 | 14:06

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ԼՂՀ կատարած պաշտոնական այցի շրջանակում, պատվիրակության անդամների հետ այցելել է Արցախի մշակութային մայրաքաղաք Շուշի:

Շուշեցիների և Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանի ջերմ ընդունելությունից հետո, Տարոն Մարգարյանը վերջինի ուղեկցությամբ շրջել է Վազգեն Սարգսյանի անունը կրող հրապարակում, ծաղիկներ դրել Սպարապետի հուշարձանին և զրուցել բնակիչների հետ:
Օգտվելով առիթից Շուշիի քաղաքապետ Վլադիկ Կասյանը իր և շուշեցիների անունից շնորհակալություն է հայտնել Երևանի քաղաքապետին` Շուշիում աղբահանության առավել արդյունավետ կազմակերպման նպատակով նվիրաբերված աղբահանման երկու մեքենաների և համալրող աղբարկղերի նվիրաբերման համար:
Արցախի մշակութային մայրաքաղաքի արտաքին տեսքի ձևավորման և բարեկարգման ծրագրերին աջակցելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը նվիրաբերել է նաև «Շուշի-Երևան» գրությամբ նստարաններ, աղբամաններ, որոնք արդեն իսկ տեղադրվել են Շուշիի Վազգեն Սարգսյանի անվան հրապարակի հարակից զբոսայգում:
«Մեր նախորդ այցի ժամանակ պատրաստակամություն էինք հայտնել աջակցել նաև ԼՂՀ այլ քաղաքներին և մեր այս քայլը հենց այդ համատեքստում է: Տեղեկանալով, որ Արցախի մշակութային մայրաքաղաքին անհրաժեշտ են աղբահանության արդյունավետ կազմակերպման միջոցներ, որոշեցինք հենց այս տեսքով ցուցաբերել մեր աջակցությունը»,-ընդգծել է Տարոն Մարգարյանը:
Շուշեցիներն, իրենց հերթին, շնորհակալություն են հայտնել Երևանի քաղաքապետին անհրաժեշտ և հաճելի նվերների համար:

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ